Երվանդ Քոչարի թանգարանը ստեղծվել է 1984թ. Մաէստրոյի արվեստանոցի տեղում: Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման ու պրոպագանդման կարևորագույն կենտրոն է:

Երվանդ Քոչարի /1899 - 1979/ ստեղծագործական ժառանգությունը XX դարի Ավանգարդ արվեստի ամենահետաքրքիր երևույթներից է:

Քոչարը Տարածական նկարչության /«Peinture dans l'espace»/ հիմնադիրն է։ Մեծ գեղագետի գործերը ներկայացված են աշխարհի բազմաթիվ թանգարաններում։