Թանգարանում ցուցադրվում են նորվեգացի հայտնի բևեռախույզ, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի մեծ բարեկամ, հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի կյանքին, գիտական ու աշխարհի տարբեր անկյուններում ծավալած մարդասիրական գործունեությանն առնչվող գրքեր, ֆիլմեր, ցուցապաստառներ և քանդակներ։

Թանգարանի մուտքի մոտ տեղադրված է Ֆրիտյոֆ Նանսենի արձանը։

Թանգարանում կարող եք դիտել Ֆրիտյոֆ Նանսենի 1925 թվականին Հայաստան կատարած այցի մասին պատմող «Աշխարհի խիղճը» վավերագրական ֆիլմը, ինչպես նաև մասնակցել հետաքրքիր և բազմաբնույթ միջոցառումների և հանդիպումների։