Կալենց թանգարան
«Կալենց թանգարանը» իր դռները բացել է 2010 թվականի ապրիլի 27-ին` մեծանուն գեղանկարիչ Հարություն Կալենցի մահվանից 40 տարի անց:
«Կալենց թանգարանը» ստեղծվել է Հարություն Կալենցի ընտանիքի` նրա տիկնոջ, նկարչուհի Արմինե Կալենցի և որդիներ` Սարո և Արմեն Կալենցների միահամուր ջանքերով, ում մասնավոր հավաքածուները դրվեցին թանգարանային ցուցադրությունների հիմքում:
Արմինե Կալենցի ջանքերի շնորհիվ Կալենցի մահվանից մեկ տարի անց`1968 թվականին նրա արվեստանոցում այցելուների համար բացվում է Կալենցի աշխատանքների մշտական ցուցադրություն։
«Կալենց թանգարանը» տնօրինում է Հարություն Կալենցի և Արմինե Կալենցի ստեղծագործական ժառանգության առավելագույնս ամբողջական և ծավալուն հավաքածուն (գեղանկար, գունանկար, գծանկար, ճեպանկար), որը ներառում է երկու նկարիչների տարբեր ստեղծագործական փուլերը` անցյալ դարի 30-ական թվականներից մինչև 21-րդ դարի առաջին տասնամյակը:
Մշտական ցուցադրությունից, ինչպես նաև հավաքածուի նյութերց կազմված ժամանակավոր ցուցահանդեսներ անցկացնելուց բացի «Կալենց թանգարանում» սկսած 2011 թվականից կազմակերպվում են հրավիրված ժամանակակից արվեստագետների ցուցահանդեսներ: