Ստեփանակերտ քաղաքի պատկերասրահը հիմնադրվել է 1982թ-ի փետրվարի 10-ին։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռազմական գործողություններ սկսվելու կապակցությամբ պատկերասրահը դադարեցրել է իր գործունեությունը։ Երկար ընդմիջումից հետո, 2001թ-ի հուլիսի 12-ին պատկերասրահը վերաբացվել է։

2013թ. հոկտեմբերի 12-ին կայացել է նորակառույց Ստեփանակերտի պատկերասրահի բացումը։

Պատկերասրահն ունի իր սեփական ֆոնդը՝ համալրված տեղական և օտարերկրացի գեղանկարիչների և քանդակագործների աշխատանքներով։ Պատկերասրահի առաջին հարկում ցուցադրված է Արցախի գեղանկարիչների ստեղծագործությունները, երկրորդում` հայտնի քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի գործերի մի մասը: