Իջևանի պատմաերկրագիտական թանգարան
Իջևանի պատմաերկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1955թ-ին Իջևանի գործկոմի կողից, այցելուների համար գործում է 1997թ-ից, գտնվում է քաղաք մտնելու ճանապարհի աջակողմյան հատվածում։ Տարիներ առաջ այն համարվել է հարուստ ժառանգություն ունեցող թանգարաններից մեկը։ Այժմ թանգարանում գործում են չորս բաժին և հինգ ցուցասրահ։
Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում կան իրեր, որոնք պատկանում են մ․թ․ա․ 3-2-րդ հազարամյակներին, ուրարտական շրջանին։
Պատմաերկրագիտական թանգարանի այցելուները այնտեղ կարող են գտնել Սարգիս Կասյանի աշխատանքային մի շարք իրեր, ինչպես օրինակ՝ հեռախոս՝ Մորզեի այբուբենով։
Բակում տեղ գտած թնդանոթներից մեկը պատրաստվել է 1906թ-ին Պետերբուրգում, մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին և հեղափոխական կռիվներին, իսկ երկրորդը` պատրաստված է 1927թ-ին Եկատերինբուրգում, մասնակցել է երկրորդ աշխարհամարտին։