Կարեն Դեմիրճյանի թանգարան
Թանգարանը հիմնադրվել է Դեմիրճյան մարդու ու հայրենասերի կյանքն ու գործունեությունն ուսումնասիրելու, լուսաբանելու և հիշատակը հավերժացնելու նպատակով:
Կարեն Դեմիրճյանի թանգարանում ներկայացված են ականավոր քաղաքական գործչի, Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղարի կյանքին և գործունեությանը վերաբերող մի շարք աշխատանքներ:
Թանգարանի ցուցադրական մասը բաղկացած է երկու հարկից, միմյանց հետ հաղորդակցվող սրահներից: Առաջին՝ մեծ սրահի ցուցանմուշները և լուսանկարները ներկայացնում են Կ.Դեմիրճյանի կյանքը՝ պատանեկությունից մինչև վերջին տարիները: Երկրորդ սրահն իրենից ներկայացնում է հուշասենյակ՝ կահավորված անձնական կահույքով: Այստեղ տեղադրված գրասեղանի շուրջ Կ.Դեմիրճյանն աշխատել է և′ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնում, և′ հետագայում, երբ ընտրվել է նորանկախ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ: Թանգարանն ունի փաստաթղթերի, լուսանկարների (ավելի քան 3000) և տեսագրությունների (100-ից ավելի) հարուստ և խոսուն հավաքածու: