Խորեն Տեր-Հարությանի թանգարանը՝ Էջմիածնի պատկերասրահը հիմնադրվել է 1970թ-ին և երկար տարիներ գործել է Գևորգյան ճեմարանի շենքում: 1994թ. շենքը վերադարձվել է Մայր Աթոռին, իսկ մասնաճյուղին տրամադրվել է Էջմիածնի կինոթատրոնի շենքը, որը գտնվում է անմիջապես Մայր Տաճարի դիմաց: Թանգարանում ցուցադրվում են ամե­րիկահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները (քանդակ, գծանկար, գեղանկար):
Արվեստագետն առաջին անգամ Հայաստան եկավ 1970թ
-ին: 1983թ-ին Խորեն Տեր-Հարությանն իր ստեղծագործությունները տեղափոխեց Հայաստան՝ թվով 89 քանդակ և 100-ից ավելի գծանկար ու գեղանկար: Նրա անհատական ցուցահանդեսը բացվեց Հայաստանի Պետական պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղում:

Խորեն Տեր-Հարությանը ծնվել է 1909թ. Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Աշոտավան գյուղում, հոգևորականի ընտանիքում: Ականատես է եղել հայ ժողովրդի ամենածանր արհավիրքին՝ Մեծ Եղեռնին, ինչն անկասկած խոր հետք է թողել արվեստագետի ներաշխարհում և իր դրսևորումն է ստացել նրա արվեստում: 1921թ-ին ընտանիքի հետ միասին հաստատվել է ԱՄՆ-ում, Մասաչուսեթս նահանգի Վուսթր քաղաքում:

Տեր-Հարությանը ստեղծագործել է գեղանկարչության և գրաֆիկայի ասպարեզներում։