Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանին նվիրված թանգարան Երևանում բացվել է 2019թ-ի հունիսի 1-ին՝ երգչուհու ծննդյան 82-րդ տարելիցի օրը: Թանգարանը բացվել է Կողբացի փողոցի 42/3 հասցեում գտնվող այն բնակարանում, որտեղ ապրել է երգչուհին:

Բնակարանը կահավորվել է այնպես, ինչպես այն ժամանակ, երբ Լուսինե Զաքարյանն ամուսնու` Խորեն Պալյանի հետ բնակվել է այդ բնակարանում։ Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի տուն-թանգարանի ստեղծման աշխատանքները սկսվել են 2016թ-ին Պալյան ընտանիքի նախաձեռնությամբ:

2019թ-ին Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի ֆինանսական աջակցությամբ սկսվել են տուն-թանգարանի ցուցադրական աշխատանքները: