Մայր Հայաստան ռազմարվեստի թանգարանում այցելուները կարող են ծանոթանալ երկրորդ համաշխարհային պատերազմի, ինչպես նաև Արցախյան ազատագրական պայքարի պատմություններին:

Թանգարանում ներկայացված են հայկական 6 դիվիզիաների, պատերազմում խիզախած քաջ մարտիկների կյանքն ու գործունեությունը: Առանձին ցուցադրություններում ներկայացված են հայազգի մարշալների և գեներալների կյանքն ու գործունեությանը: Պատկերասրահում ներկայացված են Խորհրդային Միության հերոսների և գեներալների յուղաներկ դիմանկարները: Սև գրանիտե հուշ-դահլիճում Խորհրդային Միության հերոսների և Փառքի շքանշանի ասպետների, Հայրենական մեծ պատերազմում զոհված-անհայտ կորածների անմահացած անուններն են:

2-րդ հարկի ցուցադրությունը նվիրված է Արցախյան ազատագրական պատերազմին. ներկայացված է ՀՀ ազգային, Արցախի հերոսների, տարբեր ռազմական գործողություններին մասնակցած ազատամարտիկների գործունեությունը, Արցախի հին մայրաքաղաք Շուշիի ազատագրման դիորաման:

3-րդ հարկում հանդիսությունների դահլիճն է: Թանգարանի շարունակությունն են կազմում հարակից տարածքում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանը և տարբեր հերոսների, Մարշալ Բաղրամյանի ու ռուս սահմանապահների ծառուղիները: