Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվել է 1972թ-ին Հենրիկ Իգիթյանի, քաղաքագետ Գրիգոր Հասրաթյանի և այլ հայ նկարիչների ջանքերով։

Ներկայացված են հիմնականում հայ ժամանակակից նկարիչների՝ Մինաս Ավետիսյանի, Հակոբ Հակոբյանի, Վրույր Գալստյան և այլոց ստեղծագործություններ։ Թանգարանի առաջին ցուցանմուշները հայ արվեստագետների նվիրատվություններն էին և 1960-ական թթ-ի Հայաստանի և Սփյուռքի նկարիչների գործեր։ Հետագայում ցուցանմուշների քանակն ավելացել է ՀՀ Մշակույթի նախարարության գեղարվեստական ֆոնդի և ձեռքբերումների շնորհիվ։