«Զոհված ազատամարտիկների հիշատակի թանգարան»-ը, որը հիմնադրվել է 2002թ. «Զոհված ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ-ի և անմիջականորեն նրա նախագահ Գալյա Առստամյանի նախաձեռնությամբ:

Թանգարանի ցուցանմուշները հավաքվել են կազմակերպության ակտիվիստների, թանգարանի աշխատակիցների կողմից՝ զինվորների մայրերի օգնությամբ։ Ներկայացված են շուրջ 3 հազար ազատամարտիկների դիմանկարներ, որոշ անձնական իրեր, պատերազմական լուսանկարներ, Դարաբաղյան պատերազմի ժամանակ ՊԲ-ի ստորաբաժանումների և ազատամարտիկների զորաշարժերի քարտեզներ, սխեմաներ և այլն։

Թանգարանի առջև տեղադրված է խաչքար-հուշաղբյուր՝ «Օրհնյալ ես դու, հայ նահատակ» մակագրությամբ, ինչպես նաև պատերազմի բովով անցած ինքնաշեն 3 թնդանոթ և 1 «Գրադ» կայան։ Այստեղ ցուցադրվում են քարտեզներ, հայերի ազատագրական շարժումը լուսաբանող գծագրեր, անցած ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայրենիքի ֆիդայի պաշտպանների սխրագործությունները։ Պատերին ներկայացված են զոհված ազատամարտիկների հազարավոր նկարներ, փամփուշտներով ծակված փաստաթղթեր, հարազատներին և մոտիկներին ուղարկված նամակներ, Արցախյան պատերազմի զենքեր և հագուստ, դաշտային հեռախոս, ռադիոկայան։

Դահլիճում ցուցադրվում են հայ ֆիդայիների կողմից օգտագործված զենքերի և ռազմական այլ պիտույքների իրական նմուշներ։