Թանգարանը բաղկացած է երկու բաժիններից՝ տեխնիկայի և գիտության։

Տեխնիկայի բաժնի առաջին մասում ներկայացված են արդյունաբերական զարգացման վաղ շրջանում Հայաստանում մշակված և արտադրված ստուգող-չափիչ սարքերի ու սարքավորումների նմուշներ: Երկրորդ մասում ներկայացված են վերոնշյալ սարքերի օրգանական շարունակությունը հանդիսացող ավտոմատ կառավարման սարքերն ու սարքավորումները:

Գիտության և Տեխնիկայի Թանգարանը հիմնադրվել է՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությանը ներկայացնել հայ ժողովրդի գիտատեխնիկական նվաճումները, գիտական մտքի պատմությունը և համաշխարհային գիտության մեջ ներդրումները:

Թանգարանը կազմակերպում է դասընթացներ և գործնական աշխատանքներ երեխաների և պատանիների համար՝ սերը դեպի գիտությունը, տեխնիկան ու ճարտարագիտական կրթությունը խթանելու նպատակով: