2013թ. մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, Շուշի քաղաքում տեղի ունեցավ Կերպարվեստի պետական թանգարանի բացումը: Այն տեղակայված է Շուշիի հին կառույցներից մեկի՝ նախկին իջևանատան վերականգնված և վերակառուցված շենքում:

Թանգարանում այցելուներին է ներկայացվում աշխարհի տարբեր ծայրերից Արցախ բերված արվեստի գործեր. Հայաստան, Վրաստան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Մադագասկար, Եթովպիա, Հայիթի, Մոնղոլիա, Ինդոնեզիա և այլն: Ներկայացված նկարների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում Արցախի նկարիչների ստեղծագործությունները:

Շուշիի թանգարանում ներկայացված են Մ. Սարյանի, Պ. Կուզնեցովի, Մինասի, Ն. Նիկողոսյանի, Դ. Վիլինսկու, Ա. Սաֆոխինի, Գայանե Թբլիսիցու, Յու. Գրիգորյանի, Ա. Հակոբյանի, Ա. Գալեցինի և այլոց ստեղծագործություններ: