ՀԱՊ-ի «Սիսիանի պատկերասրահ» մասնաճյուղը գործում է 1996 թվականից: Ցուցադրությունում ներկայացված են 19-րդ դարավերջից մինչև մեր ժամանակների հայ նշանավոր նկարիչների ստեղծագործությունները:

Բնանկարի ժանրը այստեղ ներկայացված է Եղիշե Թադևոսյանի, Փանոս Թերլեմեզյանի, Ռաֆայել Շիշմանյանի, Սեդրակ Առաքելյանի, Գաբրիել Գյուրջյանի, Խաչատուր Եսայանի, Զաքար Խաչատրյանի և այլոց ստեղծագործություններով:

Դիմանկարներով են ներկայացված նաև Ստեփան Աղաջանյանը, Հենրիկ Սիրավյանը, Ռաֆայել Աթոյանը, Աշոտ Մելքոնյանը։ Հատուկ հետաքրքրություն է առաջացնում Փարավոն Միրզոյանի վրձնած բանաստեղծ Համո Սահյանի դիմանկարը: