Հայաստանի բնության պետական թանգարան
«Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ը գործում է Հայաստանի հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայությամբ։ Հայաստանի բնության պետական թանգարանը հիմնադրվել է մայրաքաղաք Երևանում 1952թ-ին «Կապույտ» մզկիթի բակում: Այն ԽՍՀՄ տարածքում գործող բնության 8 համալիրային թանգարաններից մեկն էր հանդիսանում:
Մշտապես գործող ցուցադրությունից զատ թանգարանը բազմիցս կազմակերպել է հետաքրքիր և ուսանելի ժամանակավոր ցուցահանդեսներ, միջոցառումներ, մրցույթ-վիկտորինաներ, ռադիոհաղորդումներ:
Որոշ խնդիրներ հաղթահարելով՝ շնորհիվ թանգարանի աշխատակիցների, ի դեմս տնօրեն տիկին Ֆրանգյանի կողմից դրսևորած համառ կամքի և հայրենասիրության` 2004թ-ի նոյեմբերի 5-ին Տիգրան Մեծի 34 հասցեում վերաբացվեց Հայաստանի բնության պետական թանգարանը և վերածնվեց նրա 13 տարի չգործող մշտական ցուցադրությունը: