«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ»՝ միկրոաշխատանքների առաջին թանգարանը Հայաստանում։

Հիմնական ցուցադրությունն ընդգրկում է պապ և թոռ Էդուարդ Տեր-Ղազարյանների միկրոաշխատանքները՝ հատուկ դրանց համար նախագծված պատվանդանների վրա՝ ներկառուցված լուսավորությամբ: Ցուցանմուշները պատկերում են նաև ավագ Էդուարդ Տեր-Ղազարյանի ստեղծած շարժերից մի քանիսը, նրա հեղինակած և պատրաստած ինքնատիպ երաժշտական գործիքների մի մասը, իսկ տեսաֆիլմը պատկերացում է տալիս վերջինիս բազմակողմ և ֆենոմենալ հանճարի մասին։

Թանգարանի ստեղծման գաղափարը ծնվել է դեռևս 2009 թվականին

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանը գործում է 2018թ. նոյեմբերի 1-ից։