Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը (ՆՓԱԿ) Երևանում աշխատող ոչ-պետական կազմակերպություն է:

ՆՓԱԿ-ի գործունեությունը սկսվել է 1992թ-ի ամռանը: Այն պաշտոնապես գրանցվել է Երևանում, և Նյու Յորքում, ԱՄՆ, 1994թն, որպես շահույթ չհետապնդող հիմնադրամ։

ՆՓԱԿ-ը 1996թ-ից իր գործունեությունը սկսեց Երևանի կենտրոնական մի տարածքում, որն ի ճանաչումն ՆՓԱԿ-ի մատուցած ծառայությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 22-ի որոշմամբ նրան տրամադրվեց անժամկետ և անհատույց օգտագործման համար:

Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1996թ-ի ապրիլի 25-ին։ Նորարար Փորձառական Արվեստի Կենտրունի (ՆՓԱԿ) հիմնադիրներն են Սոնիա և Էդուարդ Պալասանյանները: