Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ
«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը» Հայասատանի Հանրապետության եզակի պատկերասրահներից է, որտեղ գտնվում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածոն: Պատկերասրահը գործում է 1987թ-ից:
«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը» համարվում է Հայաստանի Հանրապետության միակ պատկերասրահն,որտեղ ցուցադրվող և պահպանվող ստեղծագործությունների հեղինակները փոխեցին իրենց ժամանակաշրջանի վերաբերմունքը գենդերային հավասարության նկատմամբ:
Պատկերասրահում պահպանվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ: Պատկերասրահի շենքը 1988թ-ի Գյումրու երկրաշարժից հետո տրամադրվել էր անօթևաններին և վերաբացվել է 2004թ-ին:
Պատկերասրահն երկհարկանի շենք է. առաջին հարկում ցուցադրվում են Երանուհի Ասլամազյանի, իսկ երկրորդ հարկում` Մարիամ Ասլամազյանի գործերը:
Պատկերասրահի շենքը գտնվում է Գյումրու կենտրոնական հրապարում: