Տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի վեց սրահներում`

  • Գրի ակունքները,
  • Հայոց այբուբենը
  • Հայ գրատպության առաջնեկները
  • Հայկական գրատպության սփյուռքը
  • Գրահրատարակչություն
  • Գրի հավերժությունը

Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր:

Գրատպության թանգարանում է գտնվում հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը», որը տպագրվել է 1512թ. Վենետիկում, առաջին տպագիր Աստ­վածա­շունչը, որը տպագրվել է 1666-1668 թթ. Ամստերդամում, տպագիր քարտեզը՝ «Համա­տարած աշ­խար­հացոյցը»՝ տպագրված Ամստերդամում 1695թ., տպագիր պարբերականը՝ «Ազդարարը», որը տպագրվել է 1794-1796 թթ. Մադրասում: