Վանաձորի կերպարվեստի թանգարանը հիմնադրվել է 1974թ-ին որպես Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ։ 1979թ-ին այն վերակազմավորվել է և ստացել կերպարվեստի թանգարանի անկախ կարգավիճակ՝ Կիրովականի ենթակայության տակ (այժմ՝ Վանաձոր համայնքի)։ Այժմ թանգարանը ստանում է պետական համեստ աջակցություն։

Կերպարվեստի թանգարանը դարձել է Լոռու մարզի մշակութային կարևորագույն օջախներից մեկը։

Թանգարանի մշտական հավաքածուն ընդգրկում է հիմնականում հայ արվեստագետների ավելի քան 1700 գործեր։ Ֆոնդերը ներառում են կտավներ, քանդակներ, գծանկարներ, տպագրություններ։