Եղեգնաձորի պատկերասրահ
Եղեգնաձորի պատկերասրահը հիմնադրվել է 1978թ-ին: Այն իր գործունեության ընթացքում կազմակերպել է բազմաթիվ ցուցադրություններ՝ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան նկարիչների աշխատանքներից: Դրանք իրենց լուման են ունեցել ազգաբնակչության գեղագիտական ճաշակի զարգացման գործում:
Մասնաճյուղի վերանորոգումից հետո, վերաբացումը համընկել է 13-րդ դարի վերջ 14-րդ I կես. գրիչ, մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկ Վարդապետի (1260-1333/39թթ) ծննդյան 750-ամյակին նվիրված տոնակատարությունների հետ:
Պարբերաբար կազմակերպվում են ցուցադրություններ: Այժմ ցուցադրվում են հայկական կերպարվեստի նշանավոր վարպետներ` Անատոլի Պապյանի, Վլադիմիր Սահակյանի, Հակոբ Անանիկյանի, Բաբկեն Քոլոզյան, Լավինյա Բաժբեուկ - Մելիքյանի, Հովհաննես Շարամբեյանի, Ղրդյան Մանուկի, Է. Իսաբեկյանի, Փարավոն Միրզոյանի, Հենրիկ Սիրավյանի, Զ. Խաչատրյանի, Ա. Խանզատյանի և ուրիշներ աշխատանքները: