XX դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում, բացվել է 1967թ-ի նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք:

Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ-ին, և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է 1967թ-ին:

Մ. Սարյանի թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է նկարչի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարած առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին ամիսներին ստեղծված աշխատանքները: 300-ից ավելի ստեղծագործությունից կազմված մշտական ցուցադրությունը կազմակերպված է թանգարանի երեք հարկերում ժամանակագրական կարգով:

Տուն-թանգարանի առաջին տնօրենը եղել է նկարչի որդին, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը։, իսկ 2004թ-ից այն ղեկավարում է ներկայիս տնօրեն՝ նկարչի թոռնուհի, բանասիրական գիտությունների թեկնածու` Ռուզան Սարյանը։

Թանգարանում կազմակերպվում են հատուկ կրթա-մշակությաին ծրագրեր երեխաների և երիտասարդության համար, անցկացվում են թեմատիկ միջոցառումներ։