Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանը Բացվել է 2001թ-ի մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 43-րդ տարելիցի օրը։ ՀՀ Կառավարությունը 2000թ-ին որոշում է կայացրել Հայաստանի ազգային հերոս, հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան ստեղծելու մասին։

Թանգարանում ամփոփված է Վազգեն Սարգսյան գրողի, զինվորի, սպարապետի, պետական գործչի կյանքն ու կենսագրությունը ներկայացնող պատմությունը։

Տուն-թանգարանի բակում տեղադրված է սպարապետի կիսանդրին։