Արտակարգ իրավիճակների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններից, Քաղաքաշինության կոմիտեից, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից հետ կվերցվի տարատեսակ գույք և կամրացվի Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

Տեսչությանը կփոխանցվի ավտոմեքենաներ, գրասենյակային գույք, տեխնիկական սարքավորումներ, համակարգիչներ, տպիչներ և այլ պարագաներ։

«Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան տեխնիկական պայմաններ, ինչը հնարավոր է իրականացնել արդեն իսկ գործունեությունը դադարեցրած տեսչությունների գույքը վերցնելու և նոր ստեղծված տեսչական մարմնին ամրացնելու միջոցով»,- որպես հիմանավորում՝ նշված է գործադիր բերված որոշման նախագծում։

Ըստ կառավարության՝ տեսչական մարմինների ստեղծմամբ ներդրվել է վերահսկողություն իրականացվող նոր մարմինների համակարգ և սահմանվել, որ նախարարությունների կառավարման ոլորտներում, աշխատակազմերում գործող բոլոր տեսչությունները դադարեցնում են իրենց գործունեությունը: