Արխիվ - 10 Մայիս 2019

Չարաշահումներ են բացահայտվել Վանաձորի միջնակարգ դպրոցում

Չարաշահումներ են բացահայտվել Վանաձորի միջնակարգ դպրոցում

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Ոստիկանությունից հայտնում են, որ համագործակցելով ոստիկանության…

Մասիսի քաղաքապետը հեղափոխության օրերին բռնություն է գործադրել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, մեքենայից կրակել է խաղաղ երթ անողների վրա

Մասիսի քաղաքապետը հեղափոխության օրերին բռնություն է գործադրել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, մեքենայից կրակել է խաղաղ երթ անողների վրա

ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է 2018թ-ի ապրիլի 16-ին Երևանի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում, ապրիլի 23-ին Նորագավիթ թաղամասում տեղի ունեցած միջադեպերի, ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված…

ՌԴ ԱԳՆ. «Ակտիվ կաջակցենք Երևանին և Բաքվին ԼՂ խնդրում հասնելու փոխզիջումների»

ՌԴ ԱԳՆ. «Ակտիվ կաջակցենք Երևանին և Բաքվին ԼՂ խնդրում հասնելու փոխզիջումների»

Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ստորագրած համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է․ «Մոսկվան ակտիվորեն կաջակցի Երևանին և Բաքվին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին փոխզիջումային հանգուցալուծումներ որոնելու հարցում»:…

Սունդուկյան փողոցի մի հատվածը կդառնա միակողմանի

Սունդուկյան փողոցի մի հատվածը կդառնա միակողմանի

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի մայիսի 11-ից Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի Փափազյան և Վաղարշյան փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում է ոստիկանությունը: Փոփոխության արդյունքում Սունդուկյան…

Գազալցակայաններում գազի ծավալի խախտումների առթիվ քրգործ է հարուցվել 33 կազմակերպության ներգրավմամբ

Գազալցակայաններում գազի ծավալի խախտումների առթիվ քրգործ է հարուցվել 33 կազմակերպության ներգրավմամբ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն գազալցակայաններում իրացված գազի իրական ծավալների խախտումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ստուգումներ է անցկացրել և 33 ընկերության նկատմամբ 22 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն է դրել: Լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել…

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը կաջակցի նոր ծրագրերի իրականացմանը

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը կաջակցի նոր ծրագրերի իրականացմանը

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է տարեսկզբին հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները: Այս տարի հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթին դիմել էր մոտ 250 անհատ և կազմակերպություն` ներկայացնելով սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից…

Նիկոլ Փաշինյանը կիսվել է իր տպավորություններով Երևանի 2800-ամյակին նվիրված այգու բացման արարողության մասին

Նիկոլ Փաշինյանը կիսվել է իր տպավորություններով Երևանի 2800-ամյակին նվիրված այգու բացման արարողության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս ջրի տակով անցնելը բարձրացնում է տրամադրությունը և ուժ է տալիս. անպայման փորձեք: Երևանում այսօր բացվեց Երևանի 2800-ամյակին նվիրված այգին: Տեղը՝ Մյասնիկյանի արձանի ետնամասում, Շահումյանի արձանի դիմաց»։

Գործադիրը 3․121 մլրդ դրամի ներդրումային 2 ծրագիր է հաստատել

Գործադիրը 3․121 մլրդ դրամի ներդրումային 2 ծրագիր է հաստատել

ՀՀ կառավարության մայիսի 10-ի նիստում հաստատվել է ընդհանուր 3․121 մլրդ դրամի երկու ներդրումային ծրագիր։ Հարկային արտոնություն է տրամադրվել «Գրին ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը․ ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են Շիրակի մարզում ջերմոցների կառուցման շինարարական աշխատանքների…

Կենտրոնը մեքենաներից բեռնաթափելու համար սահմանափակումներ կկիրառվեն

Կենտրոնը մեքենաներից բեռնաթափելու համար սահմանափակումներ կկիրառվեն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մայրաքաղաքի կենտրոնի տրանսպորտային ծանրաբեռնվածության հարցին։ Մարությանը նշել է, որ ամբողջ աշխարհում միակ ձևն արգելքների սահմանումն է: «Տարբեր արգելքներ կան՝ մեծ մեքենաների սահմանափակում, սահմանափակում համարանիշերով: Կա կայանատեղիների…

Հայտնի են բուհերի ընդունելության միասնական քննությունների օրերը

Հայտնի են բուհերի ընդունելության միասնական քննությունների օրերը

Կրթության և գիտության նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2019թ-ի միասնական քննությունների օրերն ըստ առարկաների: Բուհերի ընդունելության միասնական քննություններն անցկացվելու են հունիսի 4-25-ը։ - Հունիսի 4-ին` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային…

Նախարարություններից գույք կփոխանցվի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին

Նախարարություններից գույք կփոխանցվի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին

Արտակարգ իրավիճակների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններից, Քաղաքաշինության կոմիտեից, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից հետ կվերցվի տարատեսակ գույք և կամրացվի Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական…

«Ապօրինի հարստացման հոդվածով քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ»․ Գլխավոր դատախազ

«Ապօրինի հարստացման հոդվածով քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ»․ Գլխավոր դատախազ

Այսօր խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին, թե ապօրինի հարստացման դեպքի առթիվ քանի՞ քրեական գործ կա հարուցված, հայտնել է․ «Այդուհանդերձ մեր երկրում մեկուկես տարի է, արդեն գործում է ապօրինի…

ԱԱԾ. Կաշառք ստանալիս ՍԱՊԾ բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել

ԱԱԾ. Կաշառք ստանալիս ՍԱՊԾ բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը: Ստացված…

Վերջին զանգը դպրոցներում կհնչի մայիսի 25-ին

Վերջին զանգը դպրոցներում կհնչի մայիսի 25-ին

Վերջին զանգը հանրապետության դպրոցներում կհնչի մայիսի 25-ին։ Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը հայտնել է, որ ուսումնական պլանով հնգօրյա ռեժիմով աշխատող դպրոցներում վերջացնում են մայիսի 24-ին, վեցօրյաների դեպքում՝ մայիսի 25-ին, հենց դրա համար էլ որոշվել է…

Գագիկ Սուրենյան․ «Երևանում կունենանք այս տարվա առաջին +30 աստիճանը»

Գագիկ Սուրենյան․ «Երևանում կունենանք այս տարվա առաջին +30 աստիճանը»

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Մայիսի 15-ից, հանրապետության հովտային գոտում այդ թվում և Երևանում, կունենանք այս տարվա առաջին +30 աստիճանը»:

«Բենզինի ու գազի շուկայում կան նախկին օլիգարխներ, որոնք կարծես չափի զգացումը կորցրել են». Նիկոլ Փաշինյան

«Բենզինի ու գազի շուկայում կան նախկին օլիգարխներ, որոնք կարծես չափի զգացումը կորցրել են». Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում վարչապետն անդրադարձավ գազալցման կայաններում սեղմված բնական գազի չափման միավորը խմ-ից կգ-ով փոխարինելու հետ կապված ի հայտ եկած խնդիրներին: «Մենք օրենսդրական նախաձեռնությունը քննարկել ենք, մի քանի անգամ արձանագրել ենք, որ դա անում ենք սպառողների շահերի պաշտպանության համար և…

Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց իրականացնողները պահանջում են հրաժարվել եկամտահարկի համահարթեցումից

Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց իրականացնողները պահանջում են հրաժարվել եկամտահարկի համահարթեցումից

ՀՀ Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց է՝ ցուցարարները պահանջում են հրաժարվել եկամտահարկի համահարթեցումից: Ցույցի կազմակերպիչներն են ՀՅԴ երիտասարդների «Ահազանգ» նախաձեռնության անդամները, սա նրանց հերթական ակցիան է: Դաշնակցական երիտասարդները պահանջում են կառավարությունից հետ կանչել հասարակության…

Դավիթ Տոնոյան. «ՀՀ ՊՆ-ն ձգտում է ոչ թե Ադրբեջանի հետ սպառազինության բալանսի, այլ՝ առավելության

Դավիթ Տոնոյան. «ՀՀ ՊՆ-ն ձգտում է ոչ թե Ադրբեջանի հետ սպառազինության բալանսի, այլ՝ առավելության

Մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է․ «Հայաստանի պաշտպանության նախարարությունը ձգտում է ոչ թե Ադրբեջանի հետ սպառազինությունների բալանսի, այլ՝ առավելության: Այդ մասին ։ Նախարարն այդպես է արձագանքել լրագրողի այն հարցին, թե կարելի է արդյոք ասել,…

Սերժ Սարգսյան․ «Շուշիի գործողության պատասխանատուն էի, հաշվետու էի Քոչարյանին ու Վազգեն Սարգսյանին»

Սերժ Սարգսյան․ «Շուշիի գործողության պատասխանատուն էի, հաշվետու էի Քոչարյանին ու Վազգեն Սարգսյանին»

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսյան եռատոնին այցելել է Արցախ, որտեղ Արցախի հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել: Նա նշել է, որ Շուշիի գործողության պատասխանատուն ինքն էր։ «Պիտի ասեմ, որ Շուշիի գրավման օպերացիային մասնակցում էին միայն ու միայն կամավորներ և Լեռնային Ղարաբաղի այն…

Ալբերտ Բաղդասարյան․ «Այ սուտասան, Լաչինի կողմից մենք էինք՝ Մերգելյանի հատուկ ջոկատը»

Ալբերտ Բաղդասարյան․ «Այ սուտասան, Լաչինի կողմից մենք էինք՝ Մերգելյանի հատուկ ջոկատը»

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «...Ռոբերտ Քոչարյանը Լաչինի կողմից էր՝ զուտ զինվորի կարգավիճակով, ավտոմատը ձեռքին...»,- ասում-ստում է նախկին մեծ կոմբինատոր Սերժ Սարգսյանն ու շարունակում. «...Ընդհանուր պատասխանատուն…

Բացվել է Երևանի 2800-ամյակին նվիրված այգին

Բացվել է Երևանի 2800-ամյակին նվիրված այգին

Երևանի 2800-ամյակին նվիրված այգին բացվել է: Արարողությանը ներկա են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այգու վերակառուցումն իրականացրել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը․ հատկացվել է մոտ $5․3 մլն։

Գյումրիում փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Գյումրիում փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Քննչական կոմիտեի (ՔԿ) Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի հանգամանքները: Այս մասին հաղորդում է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության…

Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ապրիլի 16-ը որպես Հայ կինոյի օր նշելու նախագիծը

Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ապրիլի 16-ը որպես Հայ կինոյի օր նշելու նախագիծը

Խորհրդարանն այսօր աշխատանքը սկսեց մայիսի 8-ին քննարկված օրենքի նախագծերը քվեարկության դնելով։ Այսպես՝ առաջին ընթերցմամբ ԱԺ-ն միաձայն ընդունեց կառավարության կողմից ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի, Քրեական օրենսգրքում փոփոխությունների կատարելու մասին օրենքի նախագծերը։…

Սյունիքում երկրաշարժ է գրանցվել

Սյունիքում երկրաշարժ է գրանցվել

Մայիսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 09:21-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սյունիքում: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի…

«Անկախության 28-ամյակի համապետական տոնակատարությունների Էպիկենտրոնը լինելու է Գյումրին». Էդուարդ Աղաջանյան

«Անկախության 28-ամյակի համապետական տոնակատարությունների Էպիկենտրոնը լինելու է Գյումրին». Էդուարդ Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Անկախության 28-ամյակին նվիրված տոնակատություններին. «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019թ-ի Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 28-ամյակին նվիրված համապետական տոնակատարությունների Էպիկենտրոնը լինելու է Շիրակի մարզում, մանավորապես՝…

Համաձայն շրջանառվող լուրերի՝ Մալայան կենտրոնում ներարկումից հետո հիվանդները կորցրել են տեսողությունը

Համաձայն շրջանառվող լուրերի՝ Մալայան կենտրոնում ներարկումից հետո հիվանդները կորցրել են տեսողությունը

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ օրեր առաջ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ութ հիվանդի դեղ ներարկելուց հետո նրանք «գրեթե կուրացել են»: Ըստ հրապարակումների՝ պատճառը «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոցն է եղել, որը ներարկվել է թվով 6 հիվանդի, ովքեր հաջորդ օրն…

Կառավարության նախկին պաշտոնյա՝ Հայկ Այվազյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Կառավարության նախկին պաշտոնյա՝ Հայկ Այվազյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի նախկին ղեկավար Հայկ Այվազյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դատարան ներկայացրած հայցով Հայկ Այվազյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու 01.04.2019թ-ի թիվ 327-Ա հրամանը, վերականգնել իրեն նախկին աշխատանքին, ինչպես…

Իսպանիայի Սորիա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Սորիա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Սորիա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից. «Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին «Արարատ» հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։ «Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ…

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. - Ստեփանավան-Տաշիր-Գոգավան - Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն 2018թ. հունիսի 30-ից առ ս. թ. մայիսի 9-ը Երևան-Մեղրի…

Մայիսի 10-ին ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, 11-14-ը՝ նույնքան կբարձրանա

Մայիսի 10-ին ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, 11-14-ը՝ նույնքան կբարձրանա

Հանրապետության տարածքում մայիսի 11-13-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Մայիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 3-8…

Այսօր Դիլիջան քաղաքում 12 ժամ ջուր չի լինելու

Այսօր Դիլիջան քաղաքում 12 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 10-ին, ժամը 10:00-22:00 կդադարեցվի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը՝ բացառությամբ Աթարբեկյան, Կամարինի, Վասիլևի, Կամոյի և Օրջոնիկիձեի փողոցների: Ընկերությունը հայցում…

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 - Աղայան փ. 7, 9 շենքերը, Աբովյան փ. 25 շենքը, Տերյան…