ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի նախկին ղեկավար Հայկ Այվազյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Դատարան ներկայացրած հայցով Հայկ Այվազյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու 01.04.2019թ-ի թիվ 327-Ա հրամանը, վերականգնել իրեն նախկին աշխատանքին, ինչպես նաև վճարել հարկադիր պարապուրդի համար։ Այս գործը մայիսի 8-ին մակագրվել է դատավոր Միքայել Մելքումյանին:

Նշենք, որ Հայկ Այվազյանն աշխատանքից ազատվելուց հետո հայտարարել էր, որ ազատվել է վարչապետի կամայական որոշմամբ, իսկ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: