ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն գազալցակայաններում իրացված գազի իրական ծավալների խախտումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ստուգումներ է անցկացրել և 33 ընկերության նկատմամբ 22 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն է դրել:

Լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ ստուգումներն ավարտվել են։

«Դատական կարգով բողոքարկումներ էլ կան: Ես ձեռնպահ կմնամ քրեական գործի ընթացի մասին այլ մանրամասներ հայտնելուց»,- ասել է Անանյանը: