Վերջին զանգը հանրապետության դպրոցներում կհնչի մայիսի 25-ին։

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը հայտնել է, որ ուսումնական պլանով հնգօրյա ռեժիմով աշխատող դպրոցներում վերջացնում են մայիսի 24-ին, վեցօրյաների դեպքում՝ մայիսի 25-ին, հենց դրա համար էլ որոշվել է ընտրել մայիսի 25-ը։ Գրում է Panorama.am-ը։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին 9-րդ դասարանցիները կենտրոնացված կարգով քննություն կհանձնեն «Հայոց լեզու և գրականություն առարկայից»։

«Քննություն անց է կացվում կիրակի օրով, և այն ուսուցիչները, որոնք կմասնակցեն քննական պրոցեսին կփոխհատուցվեն Աշխատանքային օրենսգրքի համաձայն։ Կիրակի օրը ինքնանպատակ չի ընտրվել, քանի որ մեծ քանակությամբ երեխաների տեղաշարժ է լինելու, խցանումներից, անվտանգությունից ելնելով ընտրվել է կիրակին»,- ասել է Արշակյանը։

Ինչ վերաբերում է շրջանավարտների թվին՝ նա հայտնել է, որ 9-րդ դասարանը կավարտի շուրջ 30 հազար աշակերտ, իսկ 12-ը՝ մոտ 20 հազար։