ՀՀ կառավարության մայիսի 10-ի նիստում հաստատվել է ընդհանուր 3․121 մլրդ դրամի երկու ներդրումային ծրագիր։

Հարկային արտոնություն է տրամադրվել «Գրին ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը․ ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են Շիրակի մարզում ջերմոցների կառուցման շինարարական աշխատանքների համար։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2․876 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 94 նոր աշխատատեղ՝ 110,000 դրամ միջին աշխատավարձով։

Գործադիրն արտոնություն է տրամադրել նաև «Նյուպլաստ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության մեջ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 245 մլն դրամի կապիտալ ներդրում, ստեղծել 25 նոր աշխատատեղ՝ 200,000 դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 2 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: