Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մայրաքաղաքի կենտրոնի տրանսպորտային ծանրաբեռնվածության հարցին։

Մարությանը նշել է, որ ամբողջ աշխարհում միակ ձևն արգելքների սահմանումն է:

«Տարբեր արգելքներ կան՝ մեծ մեքենաների սահմանափակում, սահմանափակում համարանիշերով: Կա կայանատեղիների գների բարձրացման տարբերակը»,- նշել է Հայկ Մարությանը:

Քաղաքապետը նշել է, որ կա որոշում սահմանափակումներ կիրառելու, սակայն լուծումը պետք է համալիր տրվի: