«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«...Ռոբերտ Քոչարյանը Լաչինի կողմից էր՝ զուտ զինվորի կարգավիճակով, ավտոմատը ձեռքին...»,- ասում-ստում է նախկին մեծ կոմբինատոր Սերժ Սարգսյանն ու շարունակում. «...Ընդհանուր պատասխանատուն ես էի...»:

Այ սուտասան: Լաչինի կողմից մենք էինք՝ Մերգելյանի հատուկ ջոկատը, աֆղանցիները, բյուրեղավանցիները, Սեֆիլյանի դաշնակցական ջոկատն ու ղարաբաղցիների մի գումարտակ: Բա մի հատ ասա, որ վոինը նաև վոլկ ադինոչկա է եղել ու կռվել է մենակով ու ոչ մեկը չի տեսել իրեն: Ավտոմատն էլ ձեռքին... Թե՞ մեկ անգամ, օպերացիայից օրեր առաջ, ինձ հանդիպելու համար Չանախչի-Ավետարանոց գալն արդեն քո ու իր համար արդեն կռվին մասնակցել է: Էս չեղած կռվի «հերոսներովդ» ե՞րբ եք դադարելու սուտ-հերոսական ստերից:

Հ.Գ. Չէիր խոսել, էլի չխոսեիր: Հենց բերանդ բացում ես, անպայման սուտ ես ասում: Թե՞ ստախոսում ես, որ Նիկոլը շարունակի քո համեմատ սուրբ երևալ»: