Սերժ Սարգսյան․ «Շուշիի գործողության պատասխանատուն էի, հաշվետու էի Քոչարյանին ու Վազգեն Սարգսյանին»
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսյան եռատոնին այցելել է Արցախ, որտեղ Արցախի հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել:
Նա նշել է, որ Շուշիի գործողության պատասխանատուն ինքն էր։
«Պիտի ասեմ, որ Շուշիի գրավման օպերացիային մասնակցում էին միայն ու միայն կամավորներ և Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա բոլոր ղեկավարները. Ռոբերտ Քոչարյանը Լաչինի կողմից էր՝ զուտ զինվորի կարգավիճակով, ավտոմատը ձեռքին, Բակո Սահակյանը Ստեփանակերտի նոր ձևավորված վաշտում էր, որի հրամանատարը Վիլենն էր: Սամվել Կարապետյանը, բոլորը մասնակցում էին այդ օպերացիային: Ընդհանուր պատասխանատուն ես էի, որ հաշվետու էի Ռոբերտ Քոչարյանին և Վազգեն Սարգսյանին: Շուշիի օպերացիան կանխորոշեց շատ բան»,- պատմել է նա:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում