ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսյան եռատոնին այցելել է Արցախ, որտեղ Արցախի հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել:

Նա նշել է, որ Շուշիի գործողության պատասխանատուն ինքն էր։

«Պիտի ասեմ, որ Շուշիի գրավման օպերացիային մասնակցում էին միայն ու միայն կամավորներ և Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա բոլոր ղեկավարները. Ռոբերտ Քոչարյանը Լաչինի կողմից էր՝ զուտ զինվորի կարգավիճակով, ավտոմատը ձեռքին, Բակո Սահակյանը Ստեփանակերտի նոր ձևավորված վաշտում էր, որի հրամանատարը Վիլենն էր: Սամվել Կարապետյանը, բոլորը մասնակցում էին այդ օպերացիային: Ընդհանուր պատասխանատուն ես էի, որ հաշվետու էի Ռոբերտ Քոչարյանին և Վազգեն Սարգսյանին: Շուշիի օպերացիան կանխորոշեց շատ բան»,- պատմել է նա: