Մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է․

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը ձգտում է ոչ թե Ադրբեջանի հետ սպառազինությունների բալանսի, այլ՝ առավելության: Այդ մասին ։

Նախարարն այդպես է արձագանքել լրագրողի այն հարցին, թե կարելի է արդյոք ասել, որ Ադրբեջանի հետ սպառազինությունների բալանսը վերականգնված է, հայտնում է Aysor.am-ը:

«Ես կարող եմ ասել, որ պաշտպանության նախարարությունը բալանսի չի ձգտում։ Պաշտպանության նախարարությունը ձգտում է առավելության»,- ասել է նախարարը։