Խորհրդարանն այսօր աշխատանքը սկսեց մայիսի 8-ին քննարկված օրենքի նախագծերը քվեարկության դնելով։

Այսպես՝ առաջին ընթերցմամբ ԱԺ-ն միաձայն ընդունեց կառավարության կողմից ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի, Քրեական օրենսգրքում փոփոխությունների կատարելու մասին օրենքի նախագծերը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Նարիա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ևս ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 67 կողմ, 10 դեմ, 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ապրիլի 16-ը տոնացույցում նշել որպես Հայ կինոյի օր։

ԱԺ-ն նաև միաձայն ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» և «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերը։