Իսպանիայի Սորիա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից.

«Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին «Արարատ» հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։ «Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում Կաստիյա և Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին հետևել իրենց օրինակին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա իրականացնողներին»,- ասված է հաղորդագրության մեջ: