100 տարի առաջ՝ 1919թ-ին այս օրը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց պետական համալսարան կառուցելու մասին որոշումը։ Շնորհավորում ենք Երևանի պետական համալսարանի՝ Հայաստանի մայր բուհի 100-ամյակը։

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում վերջին՝ Տաթևի համալսարանը փակվել էր XV դարում օտար տիրապետությունների բռնաճնշումների հետևանքով:

Հինգ դար ընդմիջումից հետո, ցեղասպանության ենթարկված, սովի ու համաճարակի ճիրաններում խեղդվող ժողովրդի առաջնորդները՝ Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերը, իմաստուն գտնվեցին և, դեռ չլրացած հանրապետության հիմնադրման մեկ տարին, որոշում կայացրեցին հիմնել համալսարան:

Հայոց հողի վրա կեսհազարամյա ընդհատումից հետո կրկին բացվեց համալսարան...

Նշենք, որ մինչ օրս չկա ԵՊՀ 100-ամյակի նշմանը նվիրված կառավարական հանձնաժողով: Մինչդեռ ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ գիտության և կրթության նախարարը և բազմաթիվ պաշտոնատար անձինք բարձրագույն կրթություն են ստացել հենց մայր բուհում։

Նկարները՝ համալսարանի առաջին շենքը Գյումրիում, համալսարանի առաջին շենքը Երևանում (Սև շենք) և ԵՊՀ կենտրոնական մասնաշենքն այսօր: