Արխիվ - 16 Մայիս 2019

Ավագ խմբերի երեխաները Երևանի մանկապարտեզներ կհաճախեն մինչև օգոստոսի 30-ը

Ավագ խմբերի երեխաները Երևանի մանկապարտեզներ կհաճախեն մինչև օգոստոսի 30-ը

Երևան Քաղաքի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները կարող են շարունակել հաճախումը նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի փոխանցմամբ, խոսքը 9700 երեխաների մասին է: «Նախկինում հաշվետու ավարտական միջոցառումներից…

Կրթության նախարարը՝ Մայր բուհի 100-ամյակի առթիվ շնորհավորել է ԵՊՀ-ի դասախոսներին, գիտաշխատողներին, ուսանողներին և շրջանավարտներին

Կրթության նախարարը՝ Մայր բուհի 100-ամյակի առթիվ շնորհավորել է ԵՊՀ-ի դասախոսներին, գիտաշխատողներին, ուսանողներին և շրջանավարտներին

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ համալսարանականներ, Այսօր լրանում է Երևանի պետական համալսարանը հիմնադրելու որոշման 100 տարին։ Օրվա խորհուրդը մեզ բոլորիս հնարավորություն է տալիս գնահատելու անցած ուղին, իմաստավորելու արվածը և մտորելու անելիքների…

Սեզոնային ժամանակավոր աշխատանքի դեպքում քաղաքացին չի զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից

Սեզոնային ժամանակավոր աշխատանքի դեպքում քաղաքացին չի զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից

Կառավարությունը նախատեսում է գործուն մեխանիզմ՝ գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանեկան կամ սոցիալական նպաստից չզրկելու համար: Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի կատարումն…

«Ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ, և նստած լսելու ես». Քոչարյանը` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

«Ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ, և նստած լսելու ես». Քոչարյանը` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Դատական նիստի ժամանակ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ անձեռնմխելիության կոպիտ ոտնահարում է եղել, և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դուր չի եկել նրա՝ «շարքային կադաստրի աշխատանքի հետ» հետ կապված համեմատությունը: Արթուր Դավթյանը կոչ է արել կոռեկտ լինել: Ռոբերտ Քոչարյանը…

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում երաշխավորել են Քոչարյանի ազատության համար՝ վճարելով 500.000-ական դրամ

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում երաշխավորել են Քոչարյանի ազատության համար՝ վճարելով 500.000-ական դրամ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դատարանում երաշխավորել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար։ Դատարանը տեղեկացրել է, որ երաշխավորողները 500.000 ական դրամ են վճարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին. վճարման անդորրագրերը քիչ…

ՄԻԵԴ-ի վճռով՝ Հայաստանը Հյուսիսային պողոտայում սեփականազրկված քաղաքացուն կվճարի 140,000 եվրո

ՄԻԵԴ-ի վճռով՝ Հայաստանը Հյուսիսային պողոտայում սեփականազրկված քաղաքացուն կվճարի 140,000 եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Հայաստանը պարտավոր է իր քաղաքացուն վճարել մոտ €140,000: Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՄԻԵԴ-ը Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի վճռով ճանաչել է Հյուսիսային և Գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված ևս մեկ…

Երևանի Մոսկովյան-Սպենդիարյան խաչմերուկը կտեսանկարահանվի

Երևանի Մոսկովյան-Սպենդիարյան խաչմերուկը կտեսանկարահանվի

Երևան քաղաքի Մոսկովյան և Սպենդիարյան փողոցների խաչմերուկում երթևեկության նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի տեսանկարահանող սարքերի միջոցով: Սարքը կգործի մայիսի 17-ից, հայտնում է ճանապարհային ոստիկանությունը:

Ռոբերտ Քոչարյան. «$3․000․000-ի կաշառքի դրվագով մեղադրանք են առաջադրել, որ գույքս կալանքի տակ պահեն»

Ռոբերտ Քոչարյան. «$3․000․000-ի կաշառքի դրվագով մեղադրանք են առաջադրել, որ գույքս կալանքի տակ պահեն»

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին հայտարարել է, որ $3․000․000-ի կաշառքի դրվագով իրեն մեղադրանք է առաջադրվել «իր գույքը կալանքի տակ պահելու համար»: Քոչարյանը հիշեցրել է, որ գույքը կալանքի տակ է 2018թ-ի հուլիսից, երբ իրեն միայն սահմանադրական կարգի…

Գյուղերում կանանց հնարավորությունների ընդլայնումը կնպաստի աղքատության հաղթահարմանը

Գյուղերում կանանց հնարավորությունների ընդլայնումը կնպաստի աղքատության հաղթահարմանը

Հայաստանում աղքատության պատճառների շարքում իրենց առանցքային դերն ունեն արմատավորված գենդերային խտրականությունը և տարածված կարծրատիպերը։ Կանայք Հայաստանում շատ հաճախ ունենում են ավելի սահմանափակ տնտեսական հնարավորություններ, քան տղամարդիկ, ինչը հանգեցնում է ցավալի հետևանքների։ Մասնավորապես, Հայաստանի…

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը հայտարարում են «Ստեղծիր քո շրջայցը» ինտերակտիվ առցանց հարթակի մեկնարկը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը հայտարարում են «Ստեղծիր քո շրջայցը» ինտերակտիվ առցանց հարթակի մեկնարկը

Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) և Beeline-ը ինտելեկտուալ անակնկալ են պատրաստել երեխաների և պատանիների համար: Երկու գործընկերների տևական համագործակցության հերթական պտուղը «Ստեղծիր քո շրջայցը» առցանց ճանաչողական հարթակն է, որը մայիսի 18-ից հասանելի կլինի…

Ի նշան դժգոհության լրագրողները լքել են Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստի դահլիճը

Ի նշան դժգոհության լրագրողները լքել են Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստի դահլիճը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը մեկնարկել է։ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես է եկել պաշտպանական խմբից Արամ Օրբելյանը։ Տեխնիկական խնդիրների պատճառով փաստաբանի ձայնը լավ չէր լսվում։ Ի նշան դժգոհության լրագրողները լքել…

«Փողոցային առևտրով զբաղվող մարդկանց համար կկառուցվեն շարժական շուկաներ»․ Արթուր Մեսչյան

«Փողոցային առևտրով զբաղվող մարդկանց համար կկառուցվեն շարժական շուկաներ»․ Արթուր Մեսչյան

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է թեթև կառուցվածքով շարժական շուկաներ կառուցել՝ փողոցային առևտրով զբաղվող մարդկանց տրամադրելու համար: «Հիմա առևտրային որոշակի գոտիներ են մշակվում Երևանում, հենց երեկ էր առևտրի վարչության պետը եկել, և արդեն պիտի պատրաստվեն սեղանիկները շատ պարզ ծածկով և հավաքովի,…

Արդվինի հայկական եկեղեցու կողքին գյուղապետը զուգարանի շինարարություն է նախաձեռնել

Արդվինի հայկական եկեղեցու կողքին գյուղապետը զուգարանի շինարարություն է նախաձեռնել

Լրագրող և գրող Օրհան Յավուզը ardvinden.com կայքում ահազանգում է Արդվինի հայկական եկեղեցու պղծման մասին։ «Էրմենիհաբեր»-ը փոխանցում է նրա խոսքը. «2019թ․ մայիսի 12-ին մի ընկեր ինձ զանգահարեց ու տեղեկացրեց, որ Արդվինի կենտրոնական Համամլը (Դոլիսխան) գյուղում գտնվող 9-րդ դարի եկեղեցու շինության…

«Իմ քայլը» մշակել է նվազագույն աշխատավարձը 10,000 դրամով բարձրացնելու մասին նախագիծ

«Իմ քայլը» մշակել է նվազագույն աշխատավարձը 10,000 դրամով բարձրացնելու մասին նախագիծ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Պատգամավորներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55,000 դրամից դարձնել…

ՄԻՊ-ը հորդորում է երեխաներին չներգրավել այնպիսի բողոքի ակցիաներում, որոնք չեն բխում երեխաների շահերից

ՄԻՊ-ը հորդորում է երեխաներին չներգրավել այնպիսի բողոքի ակցիաներում, որոնք չեն բխում երեխաների շահերից

Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) հորդորում է ձեռնպահ մնալ երեխաներին բողոքի ակցիաների ներգրավելու այնպիսի փորձերից, որոնք չեն բխում նրանց շահերից: Մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում բողոքի ակցիայի ժամանակ երկու մասի բաժանված ակցիաներն ուղեկցվել են փոխադարձ վիրավորանքներով,…

Սրբերի անվան փողոցների նախագիծը կքննարկվի Երևանի ավագանու նիստում

Սրբերի անվան փողոցների նախագիծը կքննարկվի Երևանի ավագանու նիստում

Երևանի ավագանու մայիսի 22-ի նիստում կքննարկվեն ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի՝ մայրաքաղաքի կենտրոնական մի շարք փողոցների անվանափոխման վերաբերյալ ներկայացրած նախագծերը: Թեհմինա Վարդանյանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորիչ փողոցներին…

Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղում ներկայացվել է «Խաչքարը որպես շինանյութ» թեմայով տեսադասախոսություն

Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղում ներկայացվել է «Խաչքարը որպես շինանյութ» թեմայով տեսադասախոսություն

«Տեղահանված խաչքարերի հավաքատեղի» ծրագրի շրջանակներում երեկ՝ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղում ներկայացվել է «Խաչքարը որպես շինանյութ» թեմայով տեսադասախոսություն։ Լուսանկարներով ներկայացվել է Արևմտյան Հայաստանում և ՀՀ-ում բնակություն հաստատած եկվոր որոշ ազգերի վերաբերմունքը…

Եվրոպայի օրվա ամփոփիչ բացօթյա տոնակատարությունը կանցկացվի մայիսի 26-ին Երևանում

Եվրոպայի օրվա ամփոփիչ բացօթյա տոնակատարությունը կանցկացվի մայիսի 26-ին Երևանում

Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի 5 քաղաքում և կամփոփվեն մայրաքաղաք Երևանում: ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է բոլորին՝ մասնակցելու Եվրոպայի օրվա հանրային միջոցառումներին: Երևանում մայիսի 21-ին տեղի կունենա դասական համերգ՝ Լյուդվիգ վան Բեթհովենի…

Թուրքիայում ծրագրել են «Մշո կակաչը» դարձնել եկամտի կարևոր աղբյուր

Թուրքիայում ծրագրել են «Մշո կակաչը» դարձնել եկամտի կարևոր աղբյուր

Մուշի Ալփարսլան համալսարանի կողմից իրականացվող մի նախագծի շրջանակում աշխատանքներ են սկսվել էնդեմիկ համարվող «մշո կակաչի» բազմացման և վաճառքի ուղղությամբ: «Էրմենիհաբեր»-ը գրում է, որ «Մշո կակաչի բազմացման ու զարգացման» նախագծի շրջանակում աշխատանքային խմբի անդամները…

Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցում դասադուլ է․ Աշակերտներն ու նրանց ծնողները մարզպետի հետ հանդիպում են պահանջում

Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցում դասադուլ է․ Աշակերտներն ու նրանց ծնողները մարզպետի հետ հանդիպում են պահանջում

Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցում դասադուլ է: Դպրոցի աշակերտները հավաքվել են մարզպետարանի շենքի դիմաց և վանկարկում են դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանի անունը: Երեկ կայացել է դպրոցի տնօրենի ընտրություն, որը, սակայն, ըստ դպրոցի ծնողկոմիտեի նախագահի, եղել է ուղղորդված: Միակ թեկնածուն եղել է դպրոցի գործող…

Մայիս-հուլիս ամիսներին կհայտարարվի շարքային կազմի ամառային զորակոչ

Մայիս-հուլիս ամիսներին կհայտարարվի շարքային կազմի ամառային զորակոչ

2019թ-ի մայիս-հուլիս ամիսներին կհայտարարվի շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը: Կզորակոչվեն Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2019թ-ի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային…

Չինական ընկերությունները պատրաստ են հայկական գինի ու կոնյակ ներմուծել և Հայաստանում վերելակների գործարան հիմնել

Չինական ընկերությունները պատրաստ են հայկական գինի ու կոնյակ ներմուծել և Հայաստանում վերելակների գործարան հիմնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին Պեկինում հանդիպում է ունեցել չինական մի քանի խոշոր ընկերությունների` Ganergy Heavy Industry Group, Hajer, Սինձյան նահանգում գործունեություն ծավալող «Չժեն Ի» և MZTL-ի ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր…

Երթևեկության 100 խախտումից 26-ի տուգանքները կնվազեն միջինը 50%-ով

Երթևեկության 100 խախտումից 26-ի տուգանքները կնվազեն միջինը 50%-ով

ՀՀ ոստիկանությունը վերանայել է ճանապարհային երթևեկության բնագավառում կատարվող վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժերրի տեսակները և տուգանքների չափերը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ թվով 100 իրավախախտումից 26-ի համար նախատեսված տուգանքն առաջարկվում է նվազեցնել:…

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ անօրինական ճանապարհներով առանց դրոշմապիտակների ապրանքների ձեռքբերումներից և վաճառքից

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ անօրինական ճանապարհներով առանց դրոշմապիտակների ապրանքների ձեռքբերումներից և վաճառքից

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքում ու ՀՀ մարզերում գործող մի շարք ավտոյուղման կետերից և ավտոյուղեր վաճառող խանութներից հայտնաբերվել են առանց ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի,…

100 տարի առաջ` մայիսի 16֊ին անկախ Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց պետական Համալսարան հիմնելու վերաբերյալ

100 տարի առաջ` մայիսի 16֊ին անկախ Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց պետական Համալսարան հիմնելու վերաբերյալ

100 տարի առաջ՝ 1919թ-ին այս օրը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց պետական համալսարան կառուցելու մասին որոշումը։ Շնորհավորում ենք Երևանի պետական համալսարանի՝ Հայաստանի մայր բուհի 100-ամյակը։ Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում վերջին՝ Տաթևի համալսարանը փակվել էր XV դարում…

Ադրբեջանը հայտարարել է սեփական արտադրության ԱԿ–74Մ ավտոմատների քանակի մասին

Ադրբեջանը հայտարարել է սեփական արտադրության ԱԿ–74Մ ավտոմատների քանակի մասին

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մենկարկած ռազմարդյունաբերական միջազգային MILEX-2019 ցուցահանդեսին Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ադրբեջանն արդեն 100 հազար միավորից ավելի ԱԿ–74Մ ավտոմատ է արտադրել։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։…

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ, տեսակցել մի քանի բուժվող զինծառայողների

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ, տեսակցել մի քանի բուժվող զինծառայողների

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ, որտեղ տեսակցեց մի քանի բուժվող զինծառայողների։ Նախարարը հանդիպեց Ագանիկ Զորոգլյանին, ով ապաքինվում է, արդեն հաղորդակցվում է և…

Արցախէան օրագիր․ Լաչինի առումը. Մայիս, 1992 թվական

Արցախէան օրագիր․ Լաչինի առումը. Մայիս, 1992 թվական

Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև․ Արցախէան օրագիր» գրքից։ Գրքից հատվածը ներկայացված է արևմտահայերենով։ «10 Մայիս 1992ի առտուն Ատրպէյճանի պաշտպանութեան նախարար Ռահիմ Ղազիեւը Մոսկուայի մէջ էր: Փաւել Կրաչովը Ռուսիոյ պաշտպանութեան նախարար նոր նշանակուած էր: ՙԿ’երդնում Ալլահով` ես ծնկաչոք…

Մայիսի 16-18 ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Մայիսի 16-18 ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ջրանջատումներ են սպասվում Երևան քաղաքում, Լոռու, Արմավիրի և Կոտայքի մարզերում

Ջրանջատումներ են սպասվում Երևան քաղաքում, Լոռու, Արմավիրի և Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 16-ին ժամը 13:00-23:00 կդադարեցվի՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Վանաձոր թաղամաս-Բուսաբանական փողոց, Ֆիդայիների 1/5, 8, 45-113 տներ, Աղաբաբյան 5, 7 տներ, Աղաբաբյան նրբանցք,…

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Թաիրով փ. 10-46 սեփական տները, Նորագյուղ թաղ. 64-350…

Ամենա