Երևանի ավագանու մայիսի 22-ի նիստում կքննարկվեն ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի՝ մայրաքաղաքի կենտրոնական մի շարք փողոցների անվանափոխման վերաբերյալ ներկայացրած նախագծերը:

Թեհմինա Վարդանյանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորիչ փողոցներին և Մաշտոցի պողոտայի անուններում ավելացնել «Սուրբ» բառը:

Վարդանյանը պնդում է, որ առաջարկվող այս անվանափոխությունն ունի «նաև տուրիստական լուրջ նշանակություն»։

«Աշխարհի բազմաթիվ երկրներում փողոցներն ու հրապարակները, որոնք կրում են սրբադասված մարդկանց անուններ ունեն հատուկ գրավչություն, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում առաջացնում են հետաքրքրություն տվյալ երկրի և ժողովրդի նկատմամբ», - ասված է նախագծի հիմնավորման մեջ: