Կառավարությունը նախատեսում է գործուն մեխանիզմ՝ գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանեկան կամ սոցիալական նպաստից չզրկելու համար:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Մշակվել է գործուն մեխանիզմ, որը հնարավորություն կտա քաղաքացիներին սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում չզրկվել ընտանեկան կամ սոցիալական նպաստից։ Ըստ այդմ՝ ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվող բնութագրիչները կլրացվեն նոր «գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձ» սոցիալական խմբով և կսահմանվեն դրա կիրառման առանձնահատկությունները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որոշումը կարևոր է նաև աշխատանքային հարաբերությունների կարգավորման իմաստով, որովհետև բարենպաստ պայմաններ է ստեղծում աշխատանքային իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կենսաթոշակի անցնելու դեպքում աշխատանքային ստաժի հաշվարկման համար: