Ի նշան դժգոհության լրագրողները լքել են Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստի դահլիճը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը մեկնարկել է։ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես է եկել պաշտպանական խմբից Արամ Օրբելյանը։
Տեխնիկական խնդիրների պատճառով փաստաբանի ձայնը լավ չէր լսվում։ Ի նշան դժգոհության լրագրողները լքել են դատարանի դահլիճը
Հայտարարվել է կարճատև ընդմիջում։ Այդ ընթացքում լրագրողները տեղավորվել են դահլիճի ապակուց այն կողմ, որտեղ գտնվում են դատավորը, մեղադրող կողմը, պաշտպաններն ու մեղադրյալը։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հորդորել է անջատել բոլոր բջջային հեռախոսները։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում