Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաները մայիսի 22-ից սկսել են աշխատանքը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներն այսօրվանից սկսում են աշխատանքները։ Այս մեքենաների աշխատանքի ծավալների հաշվարկով պահումներ կկատարվեն Սանիթեքին վճարվելիք գումարից»,- ասվում է գրառման մեջ:

Քաղաքապետարանը 2019թ-ի հունվարի 21-ին մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունից մայրաքաղաքի սանմաքրման և ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար ձեռք է բերել 9 նոր հատուկ տեխնիկա: