Արխիվ - 22 Մայիս 2019

Դպրոցներն առանց իրավական հիմքի իրավունք չունեն պահանջելու ընդունելության համար ցանկից դուրս տվյալներ

Դպրոցներն առանց իրավական հիմքի իրավունք չունեն պահանջելու ընդունելության համար ցանկից դուրս տվյալներ

Այս օրերին առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող երեխաների ծնողները համապատասխան ուսումնական հաստատություններին են ներկայացնում ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց ցանկը սահմանված է Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված կարգով: ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ…

Հայ կարատեիստների հաջողությունները Գերմանիայում կայացած KWU Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Հայ կարատեիստների հաջողությունները Գերմանիայում կայացած KWU Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիայի պատանիների հավաքականը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած 2-րդ KWU Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է 4 մեդալ՝ 1 ոսկե և 3 բրոնզե: 14-15 տարեկանների 45 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի կոչմանն է արժանացել Արսեն Կարապետյանը, բրոնզե մեդալակիրներ են դարձել…

Կառավարությունում քննարկվել են հավելյալ բյուջետային միջոցների բաշխմանը վերաբերող հարցեր

Կառավարությունում քննարկվել են հավելյալ բյուջետային միջոցների բաշխմանը վերաբերող հարցեր

Կառավարությունում քննարկվել են հավելյալ բյուջետային միջոցների բաշխմանը վերաբերող հարցեր 2019թ-ին պետբյուջեի եկամտային մասը կգերակատարվի 62 մլրդ դրամով։ Այդ գումարներից ՝ - 7 մլրդ դրամ կտրամադրվի ճանապարհաշինության ծրագրին - 6,8 մլրդ դրամ՝ զինվորականների աշխատավարձերի բարձրացմանը - 3,5 մլրդ դրամ՝ ուսուցիչների…

ԱԺ խորհուրդը մերժել է արտահերթ անցկացնելու ԼՀԿ առաջարկը

ԱԺ խորհուրդը մերժել է արտահերթ անցկացնելու ԼՀԿ առաջարկը

ԱԺ խորհուրդը փակ նիստում որոշել է մերժել «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկը: Այս մասին լրագրողներին հայտնել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, հայտնում է «Առավոտը»: ԼՀԿ-ն առաջարկում էր ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝…

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով Հայաստանի քաղաքացիներ են տուժել

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով Հայաստանի քաղաքացիներ են տուժել

Իտալիայում Հայաստանի դեպանությունից հայտնում են, որ այսօր առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։ «Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների…

Թատերական ինստիտուտի ուսանողները բոյկոտում են ռեկտորի ընտրությունները

Թատերական ինստիտուտի ուսանողները բոյկոտում են ռեկտորի ընտրությունները

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսանողները ինստիտուտի շենքի ներսում բողոքի ակցիա են իրականացնում, բոյկոտում են ռեկտորի ընտրությունները։ Ուսանողները պահանջում են այլընտրանքային թեկնածու։ Ուսանողները լրատվամիջոցների հետ զրուցում նշեցին, որ իրենց բողոքի ակցիան ուղղորդված չէ: Բուհի մուտքի…

Լիլիթ Արզումանյանն ընտրվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր

Լիլիթ Արզումանյանն ընտրվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր կայացած խորհրդի նիստի ընթացքում կայացել է ռեկտորի ընտրությունը: ԵԹԿՊԻ ռեկտորի ընդունարանից հայտնել են, որ ընտրությունների արդյունքում ընտրվել է ռեկտորի պաշտոնակատար, միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը: Այս մասին գրում է «Պանորամա»-ն։ Հիշեցնենք,…

ԱԱԾ. Բագրատաշենում 14 տոննա պատշաճ չհայտարարագրված ապրանք է հայտնաբերվել

ԱԱԾ. Բագրատաշենում 14 տոննա պատշաճ չհայտարարագրված ապրանք է հայտնաբերվել

ԱԱԾ-ն պարզաբանում է ներկայացրել Բագրատաշեն մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ահազանգած առևտրականների կողմից ներկայացված տեղեկատվության վերաբերյալ: Նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում…

Ախալքալաքի Քարծախ գյուղում գիշերը հարձակվել են պահակի վրա, գոմից գողացել են 32 գլուխ անասուն

Ախալքալաքի Քարծախ գյուղում գիշերը հարձակվել են պահակի վրա, գոմից գողացել են 32 գլուխ անասուն

Ախալքալաքի Քարծախ գյուղում գիշերը հարձակվել են պահակի վրա և գոմից գողացել են 32 գլուխ անասուն․ Սահմանապահները կարողացել են Թուրքիայի հետ սահմանից վերադարձենել կենդանիներին, սակայն գողերին չի ստացվել բռնել։ Նշենք, որ Թուրքիային սահմանակից Քարծախ գյուղում կողոպուտով հարձակումը տեղի է ունեցել գիշերը 01։00-ին։…

Հանրապետության հրապարակի շատրվանների ժամանակացույցում փոփոխություններ են կատարվել

Հանրապետության հրապարակի շատրվանների ժամանակացույցում փոփոխություններ են կատարվել

Մայիսի 28-ից Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների ժամանակացույցում կկատարվեն փոփոխություններ: Քաղաքապետարանից հայտնում են, որ ջրային շոուն կմեկնարկի ժամը 21:00-ից և կշարունակվի մինչև 23:00: Տեխնիկական-սանիտարական օրն այսուհետ երեքշաբթի օրվա փոխարեն կտեղափոխվի երկուշաբթի:

Ռուսաստանաբնակ Սերգո և Սամվել Ստեփանյան հայ եղբայրները ներդրում են կատարել Կոտայքի մարզում

Ռուսաստանաբնակ Սերգո և Սամվել Ստեփանյան հայ եղբայրները ներդրում են կատարել Կոտայքի մարզում

Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանում բնակվող եղբայրներ Սերգո և Սամվել Ստեփանյանները շուրջ 100 մլն դրամի ներդրում են կատարել Հայաստանում: Նրանք ֆինանսավորել են Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնք տանող 3 կմ ճանապարհի կառուցումը, որն անկախացումից ի վեր չէր վերանորոգվել: Ճանապարհի հանդիսավոր…

Գրիգոր Լուսավորչի փողոցը կվերանվանվի Սբ Գր. Լուսավորչի

Գրիգոր Լուսավորչի փողոցը կվերանվանվի Սբ Գր. Լուսավորչի

Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցը կվերանվանվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Երևանի ավագանին հավանություն է տվել որոշմանը: «Լույս» խմբակցությունը նաև 2 այլ առաջրկ էր ներկայացրել՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտան ու Մովսես Խորենացու փողոցն անվանել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պողոտա և Սուրբ Մովսես Խորենացու փողոց,…

48 սպայի ընտանիք բնակարան է ստացել պետական միջոցներով

48 սպայի ընտանիք բնակարան է ստացել պետական միջոցներով

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Վանաձորում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը։ Նախարարն անձամբ է հանձնել 48 բնակարանների բանալիները: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում ծախսվել է ավելի քան 320 մլն…

«Սասնա ծռեր»-ն իրենց զորակցությունն են հայտնում Պյոտր Սվիտալսկուն

«Սասնա ծռեր»-ն իրենց զորակցությունն են հայտնում Պյոտր Սվիտալսկուն

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը տարածել է հայտարարություն, որով դատապարտում է երեկ՝ 2019թ-ի մայիսի 21֊ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Եվրոպայի օրվան նվիրված համերգի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու դեմ կատարված ակցիան։ «Ակցիայի…

Երևանի քաղաքապետարանի գնած աղբատար մեքենաներն արդեն աշխատում են

Երևանի քաղաքապետարանի գնած աղբատար մեքենաներն արդեն աշխատում են

Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաները մայիսի 22-ից սկսել են աշխատանքը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներն այսօրվանից սկսում են աշխատանքները։ Այս մեքենաների աշխատանքի ծավալների…

Բարերար Միքայել Վարդանյանը 43 մլն դրամի ֆինանսական օգնություն է տրամադրել ռազմական երկու համալսարանի

Բարերար Միքայել Վարդանյանը 43 մլն դրամի ֆինանսական օգնություն է տրամադրել ռազմական երկու համալսարանի

Բարերար Միքայել Վարդանյանը 43 մլն դրամի մարզասարքեր է նվիրել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններին: Ըստ բարերարի՝ ռազմական համալսարանների ուսանողների ֆիզիկական պատրաստվածությունը խիստ կարևոր է: Առանց ժամանակակից մարզասարքերի հնարավոր…

ԱԿԲԱ ֆեդերացիան և NABU-ն կաջակցեն Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացման նոր ծրագրերի

ԱԿԲԱ ֆեդերացիան և NABU-ն կաջակցեն Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացման նոր ծրագրերի

ԱԿԲԱ ֆեդերացիան և «Գերմանիայի բնության պահպանության միության» (NABU) հայաստանյան մասնաճյուղն ամփոփել են մարտ ամսին համատեղ հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները, որի նպատակը Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացմանը նպաստելն է: Հայտարարված մրցույթին հայաստանյան տարբեր մարզերից…

Երևանի մետրոյում ամբողջ օրվա ընթացքում հնչելու են Շառլ Ազնավուրի երգերը

Երևանի մետրոյում ամբողջ օրվա ընթացքում հնչելու են Շառլ Ազնավուրի երգերը

Մայիսի 22-ին ամբողջ օրվա ընթացքում Երևանի մետրոյում լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերն են հնչելու: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: «Հայ մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ, Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում…

Ամերիկացի փորձագետը կօգնի մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը

Ամերիկացի փորձագետը կօգնի մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը

Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կառռանզան կժամանի Հայաստան՝ օգնելու մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը: Նա ասել է, որ որպեսզի նախկին իշխանությունների նկատմամբ իրականացվող արդարադատությունը չընկալվի որպես քաղաքական վենդետտա, Հայաստանին անհրաժեշտ…

Մաշտոցի գետնանցում` մեր մանկության ամենասիրելի ճանապարհներից մեկի վերանորոգման առաջարկ. Գրաֆիտիով պատեր, թեքահարթակներ

Մաշտոցի գետնանցում` մեր մանկության ամենասիրելի ճանապարհներից մեկի վերանորոգման առաջարկ. Գրաֆիտիով պատեր, թեքահարթակներ

«Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը ներկայացրել է Արամի, Բյուզանդ և Մաշտոց փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցման վերանորոգման իր տարբերակը: «Արամի, Բյուզանդ և Մաշտոց փողոցների խաչմերուկում գտնվող այս գետնանցումը տարիներ շարունակ կիրառվել է որպես «գրաֆիտի անելու տեղ»…

Այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակն է

Այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակն է

Այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակն է։ Ֆրանսահայ երգիչ, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, և վերջապես լեգենդ դարձած Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակի Ազնավուրյան) ծնվել է 1924թ-ին մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա…

Եվրամիությունն ընդունել է դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու Նիկոլ Փաշինյանի վճռականությունը և պատրաստ է աջակցել

Եվրամիությունն ընդունել է դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու Նիկոլ Փաշինյանի վճռականությունը և պատրաստ է աջակցել

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԵՄ-ն ընդունում է արդարադատության համակարգում փոփոխություններ կատարելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վճռական հանձնառությունը: «Հայաստանի կառավարությունը պետք է իմանա, որ այդ բարեփոխումների իրականացման…

Դատախազությունը բողոքարկելու է Քոչարյանի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը

Դատախազությունը բողոքարկելու է Քոչարյանի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը

ՀՀ գլխավոր դատախազությունում նախապատրաստվում է պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը՝ ՀՀ վերաքննիչ դատարանում վիճարկելու բողոքը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Պարզաբանման…

Ջրանջատումներ են սպասվում Սյունիքի, Արարատի մարզերում, Երևան և Սիսիան քաղաքներում

Ջրանջատումներ են սպասվում Սյունիքի, Արարատի մարզերում, Երևան և Սիսիան քաղաքներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 22-ին կդադարեցվի՝ ժամը 10։00-ից մինչև մայիսի 23-ը ժամը 10։00 Սյունիքի մարզի Աճանան, Սյունիք գյուղերի, Կապանի Նորաշենիկի մայրուղու, Գործարանային փողոցի, Սպանդարյան 4-րդ…

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 - Էջմիածնի հին խճուղու 40-107 սեփական տները, Թաիրովի փ.…

Այսօր Հայաստանի ողջ տարածքում սպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ

Այսօր Հայաստանի ողջ տարածքում սպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ

Հանրապետության տարածքում մայիսի 22-ին շրջանների զգալի մասում, 23-26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի…