«5 տարում Հայաստանում 75 մլրդ դրամով 150 տեխնոլոգիական ձեռնարկություն է ստեղծվելու»․ Կարեն Վարդանյան
«Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը հայտարարել է, որ 2019-2024թթ-ին նախատեսվում է ՀՀ-ում ստեղծել 150 տեխնոլոգիական ձեռնարկություն՝ 75 մլրդ դրամ ընդհանուր շրջանառությամբ:
Ծրագրի իրականացման արդյունքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում կստեղծվի 1500 աշխատատեղ, հարակից այլ ոլորտներում՝ 3000:
Վարդանյանը հայտարարել է, որ արդյունքում ՀՀ զինված ուժերը կապահովվի անօդաչու թռչող սարքի 1000 օպերատորով:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում