«Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը հայտարարել է, որ 2019-2024թթ-ին նախատեսվում է ՀՀ-ում ստեղծել 150 տեխնոլոգիական ձեռնարկություն՝ 75 մլրդ դրամ ընդհանուր շրջանառությամբ:

Ծրագրի իրականացման արդյունքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում կստեղծվի 1500 աշխատատեղ, հարակից այլ ոլորտներում՝ 3000:

Վարդանյանը հայտարարել է, որ արդյունքում ՀՀ զինված ուժերը կապահովվի անօդաչու թռչող սարքի 1000 օպերատորով: