ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում բուքմեյքերական ընկերությունների բողոքող աշխատակիցներին առաջարկել է փոխհատուցել իրենց գույքն ու աշխատավարձը կորցրած մարդկանց, հայտնել է ArmLur-ը։

Նա ընդգծել է, որ այդ ընկերությունները 63,000 մարդու նստացրել են խաղի վրա։

«Թող նրանք բոլորը փոխհատուցեն այն մարդկանց, որոնք կորցրել են իրենց բնակարանները խաղադրույքներ կատարելով», - ասել է ԱԺ փոխխոսնակը։

Սիմոնյանը նկատել է, որ բուքմեյքերական ընկերությունների առաջարկները նախկինում ընդունվել են։

«Իրենք առաջարկում էին 500 մլն դրամի երաշխավճարը հանել, հանել ենք, պահանջում էին, որ առնվազն մեկական գրասենյակ մնա Երևանում, մենք թույլատրել են բոլորի գործունեությունը մինչև 2020 թվականը», - ասել է Սիմոնյանը։