Արխիվ - 29 Մայիս 2019
Ադրբեջանը նոր ճանապարհ է կառուցում դեպի վրացական վանական համալիր
Ադրբեջանական կողմը կարծես չի պատրաստավում վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող վրացական Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքից հետ կանգնել, ավելին՝ գործնականում հակառակ քայլերն է անում՝ կառուցելով դեպի հարակից բարձունք գնացող նոր ճանապարհ: Կառուցվող նոր ճանապարհը նկատվում է վանական համալիրի շուրջ ծագած…
Քոչարյանի գործով դատավորը Սահմանադրական դատարանից հետ է վերցրել գործի նյութերը՝ Վերաքննիչ ուղարկելու համար
Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխած՝ Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Դավիթ Գրիգորյանը Սահմանադրական դատարանից հետ է վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և ՀՀ վերաքննիչ դատարան ուղարկելու համար։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ,…
Բաքվում ծեծկռտուք է եղել «Արսենալի» և «Չելսիի» երկրպագուների միջև
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունը հաստատել է տեղեկատվությունը, որ Բաքվում Եվրապա լիգայի եզրափակիչ խաղին ընդառաջ «Չելսիի» և «Արսենալի» երկրպագուների միջև ծեծկռտուքի ժամանակ տուժել է մեկ ռուս։ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ծեծկռտուքի ժամանակ վիրավորվել է երկու երկրպագու, ովքեր տեղափոխվել…
Լեզվի կոմիտեն հորդորում է խուսափել հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից
Լեզվի կոմիտեն ներկայացնում է օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր թողարկումը՝ նշելով, որ ցանկում ընդգրկված բառերը սովորական կդառնան ավելի ու ավելի շատ գործածվելու շնորհիվ: Կոմիտեն հորդորում է խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները. ափդեյթ - թարմացում…
Արցախի Բերձոր համայնքում կհիմնադրվի գյուղատնտեսական քոլեջ
Արցախի կառավարության և ամերիկահայ բարերար Անուշավան Աբրահամյանի անվան կրթական հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ հիմնադրամը Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքում կհիմնադրի ժամանակակից նյութատեխնիկական բազայով հագեցած գյուղատնտեսական քոլեջ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության և…
Եվս 200,000 մարդ դեղերը կստանա լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ
ՀՀ առողջապահության նախարարությունը 200,000 շահառուով կընդլայնի բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկը, որում ընդգրկվածներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ։ Շրջանառության մեջ դրված նախագծով նախատեսվում է ավելացնել նոր հիվանդություն և ախտանիշ, մասնավորապես` հիպոֆիզային…
Նազարբաևը Պուտինի առաջարկով նշանակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի պաշտոնում
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նշակակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի պաշտոնում: Որոշման մասին հայտարարվել է Նուր Սուլթանում ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստի ժամանակ։ Հայտնի է, որ կառույցի պատվավոր նախագահի պաշտոնում Նազարբաևին նշանակելու առաջարկով…
Գերմանացի պատգամավորները կաշխատեն խորացնել Արցախի հետ կապերը
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն իր ունեցած քաղաքական ազդեցությամբ հետագայում ևս աշխատելու է Արցախի և Գերմանիայի միջև կապերի խորացման ուղղությամբ: Այդ մասին ԱԳՀ անդամ Շտեֆեն Կոտրեն հայտարարել է Արցախի Աժ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի հետ հանդիպմանը: Վահրամ Բալայանը շնորհավորել…
Արսենալի երկրպագուները Բաքվում երգել են․ «Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր․․․» (տեսանյութ)
«Արսենալի» երկրպագուները Բաքվում երգել են․ Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր․․․ Նշենք, որ Լոնդոնյան թիմի երկրպագուները երեկ եկել են Բաքու՝ ներկա գտնվելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին։ «Արսենալի» երկրպագուները տեսանյութ, որում երևում է, թե ինչ խանդավառությամբ են սպասում իրենց…
Երևան-Գյումրի գնացքը կարգազանց վարորդների պատճառով սահմանափակում է արագությունը
Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի մի ուղղությամբ ուղևորությունը (150 կիլոմետր) տևում է 2 ժամ 10 րոպե, բայց ՀԿԵ հնարավորությունները թույլ են տալիս այն անցնել 1 ժամ 30 րոպեում՝ որոշ հատվածներում զարգացնելով մինչև 120 կմ/ժ արագություն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԿԵ մամուլի պատասխանատու…
ՊՆ-ն ու «Ռոսօբորոնոէքսպորտը» քննարկել են ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերումը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ռուսաստանյան «Ռոսօբորոնէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված…
Ֆիլիպիններում քոլեջն ավարտելու համար ուսանողներից պահանջվում է 10 ծառ տնկել
Ֆիլիպիններում ընդունված նոր օրենքը պահանջում է ավագ դպրոցների և քոլեջների բոլոր ուսանողներից 10 ծառ տնկել, որպեսզի կարողանան ավարտել: Այս մասին գրում է Independent-ը։ Օրենքը հաստատում է ավարտելու համար ծառատունկի ավանդույթը, որի նպատակներից է նաև պայքարել կլիմայի փոփոխության դեմ: Օրենքի կողմնակիցները…
Սերգեյ Խաչատրյանը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ
Հունիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ ՊՈԱԿ-ից հայտնում են, որ համերգային ծրագրում կհնչեն Մաքս Բրուխի Ջութակի կոնցերտը, լարային նվագախմբի սերենադը՝ ըստ շվեդական…
Հունիսի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Երաժշտական հեքիաթ» խորագրով համերգ
Հունիսի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բոլոր երեխաների ու ծնողների համար կբացվեն «Երաժշտական Հեքիաթ»-ի դռները: Երաժշտության կախարդական հնչյունների օգնությամբ կճամփորդենք օվկիանոսներով, կպտտենք ժամանակի անիվը և կհայտնվենք պատմության տարբեր դարաշրջաններում: Դրանում մեզ կօգնեն Հայաստանի…
Նախկին անտառապետ Հենրիկ Մոսինյանը Ջիլիզայի անտառում զբաղվում է փայտածուխի արտադրությամբ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի մեջ մտնող Ջիլիզայի անտառներում հատումները չեն դադարում: Դրանք կատարում են հենց անտառը վերահսկողները: Այս մասին գրում է «Հետք»-ը։ «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ախքյորփու անտառապետության…
ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը և ԵԱՀԿ փորձագիտական խմբի ներկայացուցիչները` Անդրեյ Մունտեանի գլխավորությամբ քննարկել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մի շարք հարցեր: Նշենք, որ անդրադարձ է եղել հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին: Տվյալ ծրագրի…
2019թ-ին 3 ամսում ՊՆ գնումներում 8․672 մլրդ դրամի վնաս է գտնվել, 2.488 մլրդ-ը վերականգնվել է
2019թ-ի առաջին եռամսյակում ՀՀ ՊՆ կարիքների համար նյութական միջոցների գնման, գույքի օտարման և զինծառայողների սոցիալական ապահովության բնագավառներում թույլ տրված առերևույթ չարաշահումներով արձանագրվել է պետությանը պատճառված 8․672 մլրդ դրամի վնաս։ 2018թ-ի նույն ժամանակահատվածում կատարված ուսումնասիրություններով…
Ալեն Սիմոնյանը՝ բուքմեյքերականներին․ «63,000 մարդու նստացրել են խաղի վրա»
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում բուքմեյքերական ընկերությունների բողոքող աշխատակիցներին առաջարկել է փոխհատուցել իրենց գույքն ու աշխատավարձը կորցրած մարդկանց, հայտնել է ArmLur-ը։ Նա ընդգծել է, որ այդ ընկերությունները 63,000 մարդու նստացրել են խաղի վրա։ «Թող նրանք բոլորը…
Բաղրամյան պողոտան բացվել է․ Ցուցարարներից մի քանիսը հանդիպել են ԱԺ ղեկավարության հետ
Բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը Երևանում արգելող օրինագծի դեմ բողոքող ցուցարարները բացել են Բաղրամյան պողոտան։ Նրանցից մի քանիսն այժմ հանդիպում է օրենսդիր մարմնի ղեկավարության հետ։ Բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի մոտ․ նրանք բողոքում…
Բրազիլիայում պատմական նշանակության դատական գործ է հարուցվել ծխախոտի խոշորագույն արտադրողների դեմ
Բրազիլիայում պատմական նշանակության դատական գործ է հարուցվել ծխախոտի խոշորագույն արտադրողների դեմ՝ վերջին 5 տարիների ընթացքում ծխախոտի օգտագործման հետ կապված հիվանդությունների բուժման նպատակով կատարված հանրային առողջապահական ծախսերի փոխհատուցում ստանալու նպատակով: Բրազիլիայի գլխավոր դատախազությունը`…
«Ինչպե՞ս ապահովել հայ ժողովրդի և հայկական պետությունների լուսավոր ապագան»․ «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» ՀԿ
«Արևմտյան Հայաստանը և ոչ միայն. Արդյո՞ք հայ-քրդական ՍՍՀ-ն ունի ապագա: Ինչպե՞ս ապահովել հայ ժողովրդի և հայկական պետությունների լուսավոր ապագան»։ «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» ՀԿ-ի տնօրեն Աղասի Արաբյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության, Արևմտյան Հայաստանի կորսված տարածքների…
Հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի
Հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի: Ի գիտություն առաջին դասարան գնալ պատրաստվող երեխաների ծնողների՝ հայտարարում է ԿԳ նախարարությունը։ «Օրինակ, մայիսի 15-ին հայտագրված երեխայի փաստաղթերը…
Լիլիթ Մակունց․ «Վեթինգի նախագիծը գրեթե պատրաստ է»
Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ ՀՀ դատավորներին վեթինգի ենթարկելու մասին նախագիծը գրեթե պատրաստ է և շուտով կներկայացվի հանրային քննարկման։ «Նախագիծը մշակելու գործընթացը սկսվել է ամիսներ առաջ և այս պահին այն գտնվում է մշակման վերջնականացման…
Վերականգնվել է պետությանը հասցված 825․6 մլն դրամի վնասը
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերով պետությանը պատճառված վնասից ընդհանուր առմամբ մինչև օրս վերականգնվել է 825․6 մլն դրամի գումար։ Հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ,…
Վլադիմիր Պոզներ. «Կայցելեի Լեռնային Ղարաբաղ, որ ադրբեջանցիները հասկանան՝ սիրտս այս կողմում է»
Ռուս լրագրող Վլադիմիր Պոզներն ափսոսում է, որ Հայաստան կատարած այցի շրջանակում չի կարողացել ժամանակ գտնել Արցախ այցելելու համար: Այդ մասին նա ասել է Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում: «Ցավոք, չեմ եղել Լեռնային Ղարաբաղում:Հաճույքով կայցելեի, բայց չհասցրեցի: Կայցելեի իմ դիրքորոշումը հայտնելու…
Բուքմեյքերական ընկերությունների աշխատողները փակել են Բաղրամյան պողոտան
Բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի մոտ․ նրանք բողոքում են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի դեմ։ Նշենք, որ ավելի վաղ նախագիծը դրական եզրակացություն է ստացել…
«Սոճուտ» դենդրոպարկը որպես զբոսաշրջիկների սիրելի վայր․ Գյուլագարակից դենդրոպարկ վերանորոգված ճանապարհը․
Հատկապես հանգստյան օրերին Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակ գյուղից դեպի «Սոճուտ» դենդրոպարկ տանող ճանապարհը նմանվում է բանուկ մայրուղու: Ճանապարհը, որի որակից վերջին տարիներին շարունակ բողոքում էին քաղաքացիները, ներկայում վերանորոգվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:…
«Ալիև ախպերդ մեսիջներդ լավ կարդում է. դե Կրեմլին չասեմ». Ստյոպա Սաֆարյանը՝ Քոչարյանին
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի ուրիշ բան էլ սիմվոլիկ ստացվեց, մեղադրյալ Քոչարյան։ Հենց այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կռիվ, ղալմաղալ ու տուրուդմփոց է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որ քո ֆուկ արած Արցախը վերադարձվի բանակցային սեղան, տեսանելիորեն բանակցություններում…
«Կոտրել են նորաբաց այգու ամենագեղեցիկ արձանը». Տիգրան Մազմանյան
Քաղաքական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոտրել են նորաբաց այգու ամենագեղեցիկ արձանը։ Բան չկա ասելու։ Ի՞նչ ասես»:
Բաքվում ոստիկանը կանգնեցրել է Մխիթարյանի անունով մարզաշապիկով երկրպագուներին
Բաքվի ոստիկանությունը կանգնեցրել է Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկը կրող երկրպագուներին։ SNTV-ն թվիթերյան իր միկրոբլոգում տեսանյութ է տարածել, որում երևում է՝ ինչպես է ադրբեջանցի ոստիկանը կանգնեցնում Բաքվում զբոսնող «Արսենալի»…
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով
Հանրապետության տարածքում մայիսի 29-31-ը, հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար…
Երևանում և 6 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Նալբանդյան փ. 7, 9 շենքերը, Պուշկինի փ. 1, 3, 43-51…
Ամենա