Բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը Երևանում արգելող օրինագծի դեմ բողոքող ցուցարարները բացել են Բաղրամյան պողոտան։

Նրանցից մի քանիսն այժմ հանդիպում է օրենսդիր մարմնի ղեկավարության հետ։

Բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի մոտ․ նրանք բողոքում են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի դեմ։

Ավելի վաղ նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ հանձնաժողովում՝ ընդգրկվելով լիագումար նիստի օրակարգ․ դրանով արգելվում է բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը Երևան քաղաքում։