Բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի մոտ․ նրանք բողոքում են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի դեմ։

Նշենք, որ ավելի վաղ նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ հանձնաժողովում՝ ընդգրկվելով լիագումար նիստի օրակարգ․ դրանով արգելվում է բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը Երևան քաղաքում։

Ցուցարարները պահանջում են հանդիպում օրենսդիր մարմնի ղեկավարի հետ․ նրանք արգելափակել են Բաղրամյան պողոտան։