ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ռուսաստանյան «Ռոսօբորոնէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտահանման վարկի, ինչպես նաև միջպետական այլ պայմանագրերով ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման ընթացքը։

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել ՀՀ զինված ուժերի կարիքների համար ձեռք բերվող սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների մատակարարման, ՀՀ ԶՈւ սպատազինության մեջ գտնվող արտադրատեսակների արդիականացման գործընթացի շուրջ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հունիսի 3-7-ը Երևանում կայանալիք հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործության 14-րդ միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ: